-
30.11.2016|
19:46
Նոյեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան էին այցելել Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 10-12-րդ դասարանների շուրջ 100 աշակերտներ։ Պատանիների այցելությունը ռազմական համալսարան կայացել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ։
-
30.11.2016|
19:39
Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները: APA գործակալության փոխանցմամբ՝ Սերգեյ Շոյգուն ասել է, թե Ադրբեջանը Կասպյան տարածաշրջանի անվտանգության ֆորպոստն է:
-
30.11.2016|
16:16
Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 360 կրակոց:
-
29.11.2016|
15:51
Նոյեմբերի 25-26-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԶԾ ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ Ազգային աջակցման մարմնի միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
-
29.11.2016|
13:48
Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 620 կրակոց:
-
29.11.2016|
13:44
Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարների հաստատած երկկողմ համագործակցության 2016 թ. ծրագրի համաձայն նոյեմբերի 28-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանել Բելառուսի Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու պետ, գեներալ-մայոր Գենադի Կազլովսկու գլխավորած պատվիրակությունը:
-
28.11.2016|
17:07
Սիրիայի բանակը առաջխաղացում է գրանցել Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններում, գրավելով երկու կարևոր թաղամաս:
-
28.11.2016|
17:05
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 110 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2500 կրակոց:
-
28.11.2016|
15:00
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա)։
-
26.11.2016|
22:08
«Պարտադիր» բաղադրիչը չի հանվելու «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծից, ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Վիգեն Սարգսյանը: