-
01.11.2016|
01:14
Reuters գործակալության տեղեկություններով, Իրաքի կառավարական զորքերը մոտեցել են Մոսուլին: Կառավարական բանակի զորքերը մտել են Մոսուլի արևելյան արվարձան` Ալ-Քարամա:
-
31.10.2016|
15:33
Իրաքյան բանակը կիրակի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել է Մոսուլի շրջանում գտնվող 11 գյուղ:
Իրաքցի զինվորականները 8 գյուղ են ազատագրել Մոսուլից հարավ-արևմուտք և ևս մեկը՝ քաղաքի արևելքում։
-
31.10.2016|
15:31
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան Ստաֆան դե Միստուրան հայտարարել է՝ ապշած և ցնցված է, որ Հալեպում զինյալները թիրախավորել են խաղաղ բնակիչներին։
-
30.10.2016|
15:47
Սիրիական կառավարությունը պատրաստ է վերականգնել բանակցություններն ընդդիմության հետ՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյն Շաաբանը:
-
30.10.2016|
15:45
ԱՄՆ իշխանությունները մեղադրել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որ կիրառում է սովը որպես պատերազմի գործիք՝ ընդդեմ խաղաղ բնակչության:
-
30.10.2016|
15:44
Դամասկոսից հերքում են Արևմուտքի մեղադրանքները, որ սիրիացի զինվորականները քիմիական զենք են օգտագործում: «Այդ մեղադրանքները ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը»,- շաբաթ օրը հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդական Բուսեին Շաաբանը` ռուսական «Россия-24» հեռուստաընկերության եթերում:
-
30.10.2016|
15:42
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Սիրիայում Ռուսաստանի դեսպանատան ռմբահարումը: Մամուլի հաղորդագրությունում ընդգծված է դիվանագիտական հաստատությունների անձեռնմխելիության սկզբունքը:
-
29.10.2016|
19:40
Զագրեբում Եվրոպական երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների գլխավոր վեհաժողովի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով միջազգային մակարդակի հանդիպումներին Արցախի իրավապաշտպան հաստատությունների ներգրավման կարևորության մասին:
-
28.10.2016|
14:11
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են նախկին պաշտպանության նախարար, նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության ապագա ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։
-
28.10.2016|
13:00
Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է թոթափելու պատրանքը, որ Սիրիայում պայքարը բռնակալ Բաշար Ասադի դեմ է՝ տարածաշրջանում վաղուց արևմտյան քաղաքակրթության տարտղնված ժողովրդավարական արժեքներ հաստատելու համար: