-
22.10.2016|
00:12
Նյու Յորքից տեսաուղերձով դիմելով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդին, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը պատմական ծավալի հանցագործություն է անվանել Հալեպի արևելյան թաղամասերի ռմբահարումները, ասելով, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մեծ թիվը թույլ է տալիս այդ ռմբահարումներն անվանել «պատերազմական հանցագործություն»:
-
21.10.2016|
13:41
Սիրիայի բանակի հրամանատարությունը նախազգուշացրել է, որ երկրի օդային տարածության կրկնակի խախտման դեպքում Թուրքիայի ինքնաթիռները կխոցվեն՝ ցանկացած հնարավոր միջոցներով:
-
21.10.2016|
11:43
Հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր:
-
21.10.2016|
11:40
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր վարչության պետ Ֆիլիպ Բուայային:
-
20.10.2016|
08:58
Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացում:
-
19.10.2016|
10:49
RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը գոհ է Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացումից:
-
19.10.2016|
10:40
Ռուսաստանցիների համակրանքը ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության դաշտային հրամանատար, վերջին օրերին սպանված Արսեն Պավլովի նկատմամբ չի արտացոլում Կրեմլի դիրքորոշումը՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
-
18.10.2016|
11:37
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման Իրաքում սկսվող գործողությունը համարում է խմբավորման դեմ պայքարում վճռական պահ:
-
18.10.2016|
11:36
Ռուսաստանը հայտարարել է Հալեպում միակողմանի 8-ժամյա հրադադարի մասին, սակայն նշել, որ ավելի տևական «մարդասիրական դադարը» պահանջում է որոշ փոխադարձ պայմանավորվածություններ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Անվտանգության խորհրդի փակ հանդիպման ավարտին։
-
18.10.2016|
00:21
«Փայլուն» հանրաքվե անցկացնելով իր համար «ցմահ նախագահի» պոստը, ըստ էության, ամրագրելու համար, Իլհամ Ալիևը օրերս Ադրբեջանի կառավարության նիստում շշմեցրեց հայտարարությամբ, թե բանակցությունների շրջանակներում փակ դռների հետևում Բաքվի վրա ճնշում է գործադրվում, նպատակ ունենալով հարկադրել կնքելու համաձայնագիր Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: