-
26.07.2016|
23:52
«ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գույքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ»:
-
26.07.2016|
23:45
Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը՝ տեղեկացնում է «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի ծառայությունը։
-
26.07.2016|
23:44
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը կոչ արեց Խորենացու փողոցի հանրահավաքի մասնակիցներին գիշերել այդ տարածքում, իսկ առավոտյան մեծ քանակությամբ սնունդ բերել՝ զինված խմբավորման անդամներին փոխանցելու համար:
-
26.07.2016|
23:42
Ազգային անվտանգության ծառայությունը զինված խմբին ուղղված կոչ-հայտարարությամբ հստակեցրել է քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնցով կարող են մեղադրվել ՊՊԾ գունդը գրաված անձինք։
-
26.07.2016|
16:21
Դեռ քանի օր կշարունակի իշխանությունը իրավիճակին «հանգիստ» վերաբերվել և հստակ քայլեր չձեռնարկել, այս պահին դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ իշխանությունը դանդաղ է գործում, որպեսզի անկանխատեսելի հետևանքներ չլինեն:
-
26.07.2016|
13:04
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն ապահովված են սննդով:
Այլ մանրամասներ, մասնավորապես, թե երբ է զինյալներին հասցվել սնունդը, ում կողմից, ինչպես, Ոստիկանությունից հրաժարվեցին տրամադրել։
-
26.07.2016|
09:46
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
-
26.07.2016|
09:18
Հայաստանի ոստիկանությունը հրապարակել է հուլիսի 17-ի վաղ առավոտյան պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի 31 անդամների անունները:
-
26.07.2016|
09:11
Ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինյալ խմբի անդամները արդեն շուրջ 48 ժամ չունեն կապ, էլեկտրականություն, սնունդ ու բժշկական ծառայություն՝ Խորենացի փողոցում հայտարարեց «Հիմնադիր Խորհրդարան»-ի ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը:
-
26.07.2016|
09:10
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա՝ տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: