-
08.05.2016|
10:10
Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 մմ ականանետերից, ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
-
08.05.2016|
02:40
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է մեկօրյա այցով Բաքու մեկնել՝ մոսկովյան բյուրոյին հայտնել է ռուսական իշխանություններին մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքերով՝ Վլադիմիր Պուտինը կարող է Բաքու այցելել ամենամոտ ժամանակներս։
-
08.05.2016|
02:29
Մայիսի 7-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ, վերականգնողական կլինիկայի ղեկավար, վիրաբույժ Մարտին Շվարցին և վնասվածքաբան-օրթոպեդ, ուռուցքաբան Քրիստիան Յաշկեին:
-
08.05.2016|
02:24
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Զինված ուժերի ստորաբաժանումների «պլանային վերատեղակայման» մասին:
-
07.05.2016|
12:30
Վերջին 20 տարում Ադրբեջանի ԶՈԻ-ն առաջին անգամ անցել է «ամուր պաշտպանության»՝ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։
-
07.05.2016|
11:46
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
-
07.05.2016|
11:44
Մեծ քաղաքականությունը հաճախ են համեմատում շախմատի հետ: Եթե խոսքը կոնֆլիկտային իրավիճակի մասին է, ինչպես ղարաբաղյան կարգավորման գոխընթացը, որ 20 տարուց ավելի է ձգվում, ակնհայտ է, որ իրավիճակն այդ ուղղությամբ քաղաքական-դիվանագիտական տեսակետից գնահատվում է իբրև պատային:
-
06.05.2016|
15:35
Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունների տարիներին մշտապես քննարկման հարց է եղել զինվորական ծառայության համար զորակոչիկների պարտադիր տարկետման իրավունքի վերացումը: Այս անգամ դրա հեղինակներն են պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը և Թևան Պողոսյանը, սակայն «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում այդ փոփոխության վերաբերյալ ԱԺ-ում այսօր նախատեսված լսումներ տեղի չունեցան:
-
06.05.2016|
15:33
Մայիսի 6-ին Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեծարման և խրախուսման արարողություն էր։
-
06.05.2016|
09:01
Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: