Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Wall Street Journal-ը նոր հակառուսական պատժամիջոցներ է հրապարակել

Wall Street Journal-ը նոր հակառուսական պատժամիջոցներ է հրապարակել
08.09.2014 | 15:02

Նոր պատժամիջոցների ցանկում նավթային, պաշտպանական, երկակի նշանակությամբ արտադրանք տվող ձեռնարկություններ են «Газпромнефть»-ը, «Транснефть»-ը և «Роснефть»-ը, պաշտպանական ձեռնարկություններից՝ ОПК «Оборонпром»-ը, «Միացյալ ավիաշինարարական կորպորացիան» (ОАК) և «Уралвагонзавод»-ը: Այդ ձեռնարկություններին կարգելվի ԵՄ-ից վարկեր վերցնել 30 օրից ավելի մարման ժամկետով: ԵՄ-ից կարգելվեն արտահանումները ռուսական ընկերությունների համար՝ «Սիրիուս» և «Կալաշնիկով» կոնցեռնների և «Станкоинструмент» ասոցիացիայի, որոնց արտադրանքը ՌԴ բանակի համար է:
Օգոստոսի սկզբից ԵՄ-ն սահմանափակել էր իր կապիտալի շուկաներ ռուսական հինգ բանկերի մուտքը՝ Խնայբանկի, ВТБ-ի, Գազպրոմբանկի, Արտաքին տնտեսական բանկի և Ռոսգյուղտնտեսբանկի: ԵՄ ներդրողներին արգելվել էր ուղղակի կամ կողմնակի ձեռքբերել, վաճառել, բրոքերական ծառայություններ մատուցել, կամ որևէ կերպ աջակցել այդ բանկերի արժեթղթերի, պարտատոմսերի հետ գործարքներին, որոնք 90 օրից ավելի մարման ժամկետ ունեն: Wall Street Journal-ի տվյալներով՝ ժամկետը կկրճատվի մինչև 30 օր: Սահմանափակումները կտարածվեն նաև հինգ բանկերի դուստր ձեռնարկությունների վրա ԵՄ-ից դուրս, նաև այն կազմակերպությունների, որ գործում են նրանց ցուցումով կամ անունից:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ