Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն

«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոն
30.09.2014 | 12:17

Մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» ՀԿ-ն սեպտեմ¬բերի 30-ին, ժամը 19:00-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում կանցկացնի «Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը:

Փառատոնի նպատակն է հայկական ավանդական երգի ու պարի պահպանումն ու տարածումը, այն երիտասարդ սերնդին առավել ճանաչելի դարձնելը: Փառատոնին կմասնակցեն «Մարաթուկ», «Սասուն», «Ակունք», «Կարին», «Սասնա ծռեր», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը», «Վան», «Մշո հավքեր», «Տարոնցիներ» ավանդական երգի-պարի, «Հայ երգասաններ» ազգային երգի և այլ համույթներ: Կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը, ծիսական թատերակա¬նացված դրվագներ: Նախատեսվում է նաև «Մրրո հայ ազգային երգարվեստի կենտրոն» հասարակական կազմակերպության ստեղծած հայ երգի ու պարի երախտավորներ Հայրիկ Մուրադյանի, Ստեփան Պողոսյանի, Շատեր Սահակյանի և ազգա¬յին երաժշտության մյուս երախտավորների գործունեությանը նվիրված կարճամետ¬րաժ ֆիլմերի ցուցադրություններ:

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ