ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Եվրասիական տարակարծություններ

Եվրասիական տարակարծություններ
05.10.2014 | 13:12

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵՏՄ համաձայնագրի վավերացման մասին օրենքը: Սակայն մինչև հոկտեմբերի 10-ը Ղազախստանը և Բելառուսը չեն հասցնի վավերացնել համաձայնագրերը: Հոկտեմբերի 1-ին ղազախական խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է համաձայնագիրը, պատահաբար չէր Պուտինը Աստանայում, իսկ Ղազախստանի սահմանին ռուսական զորքերը զորավարժություններ էին անցկացնում Տոպոլ հրթիռների կիրառմամբ: Ստորին պալատը վավերացրեց, բայց Ղազախստանի խորհրդարանը երկու պալատ ունի, և դեռ կա վերին պալատը: Բացի այդ, օրենքը պետք է ստորագրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Զուտ ընթացակարգային առումով Աստանան կարող է չտեղավորվել ժամանակի մեջ:
Բելառուսը պետք է վավերացմանը ձեռնամուխ լինի հոկտեմբերի 7-ին: Բելառուս փորձագետներն ասում են, որ Մինսկը, ելնելով կանոնակարգից, պարզապես չի հասցնի վավերացնել: Բացի դրանից, բելառուսական խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ եթե Մոսկվան չլուծի «հարկային մանևրի» հարցը, որից Բելառուսը տարեկան 1 միլիարդ դոլարի վնաս է կրում, վավերացումը կհայտնվի հարցականի տակ: Նույն օրը ՌԴ կառավարությունը որոշել է Բելառուսին 10 միլիարդ դոլար վարկ տալ ատոմակայան կառուցելու համար: Հոկտեմբերի 9-ին Մինսկ է այցելելու ՌԴ փոխվարչապետ Շուվալովը՝ բանակցություններ վարելու «հարկային մանևրի» վերաբերյալ: Նույն հոկտեմբերի 9-ին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մեկնելու է Բրյուսել, որտեղ մտադիր է արագացնել Եվրամիության հետ առևտրի ու ներդրումների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Նշանակո՞ւմ է դա, որ Նազարբաևը չի ստորագրելու վավերացումը նախքան հոկտեմբերի 10-ը, առավել ևս, որ չէր կարող հանգիստ «կուլ տալ» Պուտինի հակաղազախական հայտարարությունները:
Ղազախական «Ռեսպուբլիկան» գրում է, որ ղազախ դիվանագետները սկսել են ակտիվ աշխատել Եվրախորհրդարանի պատգամավորների հետ՝ բարձրացնելովՂազախստանի ռուսալեզու մարզերի հանդեպ Ռուսաստանի պահանջների հարցը, որն ուզում է բռնակցել այդ տարածքները: Եվրոպական միությունը պետք է աջակցի Նազարբաևին և արագորեն վավերացնի ԵՄ հետ համաձայնագիրը, գրում է թերթը:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ