«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը հայտարարում է «Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» նախագծի երկրորդ ցուգադրության բացումը, որը ներկայացնում է հայ անվանի մշակութաբան, գրող, կոլեկցիոներ Ռուբեն Անգալադյանին: Այս մասին տեղեկացնում են կենտրոնի մամուլի ծառայությունից, նշելով, որ ցուցադրությունն ընդգրկում է գեղարվեստական նշանակության եզակի ափսեների ընտրանի Ռուբեն Անգալադյանի հարուստ հավաքածուից՝ ներկայացնելով վաթսունչորս արվեստագետի յոթանասունյոթ աշխատանք:
Հայ հեղինակավոր արվեստագետների ստեղծած այս աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվելու թանգարանային միջավայրում՝ նպաստելով մշակութային նոր արժեքների բացահայտմանը և հանրայնացմանը:
Ցուցադրությունը կտևի մինչ դեկտեմբերի 21-ը: Մուտքն անվճար է:
«Երևանյան կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսային ծրագիրը մեկնարկել է 2012-ին՝ ուղղված լինելով երևանաբնակ անհատ կոլեկցիոներներին և նրանց արվեստի հավաքածուները բացահայտելուն, անհատ կոլեկցիոների՝ մշակութային համակարգում ունեցած դերի և նշանակության վերարժևորմանը: