Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին

Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 66-րդ ցուցահանդեսին
10.10.2014 | 16:17

Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը խոշորագույնն է աշխարհում` ներկայացված երկրների և մասնակիցների թվով:

Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում կներկայացվեն ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով կներկայացվեն Հայոց ցեղասպանությանը վերաբերող վերջին տարիներին հրատարակված գրքերը:
Ցուցահանդեսի շրջանակներում` հոկտեմբերի 11-ին տեղի կունենա ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» գրքի հայերեն, ռուսերեն և անգլերեն հրատարակությունների շնորհանդեսը, ինչպես նաև հայկական խոհանոցի վերաբերյալ գերմաներեն հրատարակության շնորհանդեսը: Հոկտեմբերի 12-ին կանցկացվի «Մարդասիրությունը և գրականությունը» խորագրով քննարկում, որի ժամանակ կխոսվի ցեղասպանությունները կանխելու գործում գրականության դերի մասին: Քննարկման ընթացքում ելույթով հանդես կգան թուրքական «Բելգե» հրատարակության ղեկավար Ռագիփ Զարաքոլուն և թուրք գրող Գուլչիչեկ Գյունել Թեքինը, ով ևս հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ստեղծագործություններով:
Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Զանգակ», «Անտարես», «ԵՊՀ» հրատարակչությունների ղեկավարները, «Գրքի և հրատարակչական գործի» կենտրոնի ներկայացուցիչները և ոլորտի այլ մասնագետներ:
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում կունենա Մայնի Ֆրանկֆուրտի և հարակից երկրամասում ապրող հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 838

Մեկնաբանություններ