Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանցի նկարչուհին` Ստամբուլի «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում

Հայաստանցի նկարչուհին` Ստամբուլի «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում
10.10.2014 | 22:31

Հոկտեմբերի 1-ին Ստամբուլում կայացել է «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցույթի պարգևատրման արարողությունը: Մրցույթին մասնակցել են 54 երկիր, այդ թվում` Հայաստանը: ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ` «Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ» մրցույթում հեղինակավոր ժյուրիի կողմից առաջին մրցանակի է արժանացել հայաստանցի նկարչուհի Մերի Մունը (Մերի Ամիրխանյան): Երկրորդ և երրորդ մրցանակները ստացել են թուրք նկարիչները:

«Տարվա լավագույն երիտասարդ նկարիչ 2014» միջազգային մրցանակաբաշխության կազմակերպիչներն են «ԱՐՏ ՓԼԵՆԵԹ» ցուցասրահը և «RH» արվեստի ամսագիրը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ