ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.10.2014 | 00:01

Վա՜յ Տիրոջ օրը ցանկացողին. ձեր ինչի՞ն է պետք Տիրոջ օրը, այն խավար է և ոչ թե լույս։ Որպես թե մի մարդ փախչի առյուծից, մի արջ պատահի նրան, նա տուն փախչի, ձեռքը պատին հենի, և օձը խայթի նրան։ Չէ՞ որ խավար է Տիրոջ օրը և ոչ լուսավոր, աղջամղջային է, և լույսի ճաճանչ չկա նրա մեջ։ «Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկան հավաքների հոտը չեմ շնչի, և եթե ձեր ողջակեզներն ու զոհերը մատուցեք, չեմ ընդունի դրանք և չեմ նայի ձեր փրկության նշաններին։ Հեռացրո՛ւ ինձնից քո երգերի ձայնը, քո սրինգների նվագը ես չեմ լսի»։


Ամոսի 5. 18-23

Դիտվել է՝ 1404

Մեկնաբանություններ