Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը տասնօրյա այցով մեկնում է Իրան: Նա Թեհրանում հանդիպումներ կունենա իրանահայության և միությունների ներկայացուցիչների հետ, կայցելի եկեղեցիներ, Սպահանում կմասնակցի Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման 350-րդ ամյակին նվիրված միջոցառումներին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հոկտեմբերի 21-ին ևս կմասնակցի Սպահանի հայկական Ս. Ամենափրկիչ եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձին: