Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա Էդուարդ Իսաբեկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես։ Պատկերասրահի հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ցուցահանդեսում ընդգրկվել են տարբեր տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ, որոնց միջոցով ամբողջական պատկերացում է ստեղծվում արվեստագետի երկարամյա և բեղմնավոր ստեղծագործական ժառանգության մասին: Աշխատանքների զգալի մասը արվեստասեր հանրությանը ներկայացվում է առաջին անգամ, այդ թվում` վերջին տարիների գրաֆիկական թերթերը:
Ցուցահանդեսի բացումը` նոյեմբերի 7-ին` ժամը 15.00-ին :