Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան որևէ այլ զգացում

Տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան որևէ այլ զգացում
01.11.2014 | 14:51

Գիտնականները բացահայտել են, որ մարդիկ դժվարությամբ են հաղթահարում ընկճվածությունն ու կորուստները, քանի որ տխրությունը 250 անգամ ավելի երկար է տևում, քան այլ զգացմունքներ՝ շփոթմունքը, ամոթը, զարմանքը, բարկությունն ու ձանձրույթը: Գիտնականների մեկնաբանությամբ` տխրության պատճառը լինում են կորուստները՝ բաժանումը, մահը, դժբախտ պատահարը, հետևաբար հաղթահարելու ժամանակ է պետք:
Զգացմունքների ազդեցության տևողությունը պարզելու համար Բելգիայի Լևենի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 233 ուսանողի շրջանում` խնդրելով հիշել զգացմունքային պահերը և դրանց տևողությունը: 27 զգացմունքներից ամենից երկար տևել է տխրությունը, ամոթը, զարմանքը, վախը, զզվանքը, ձանձրույթը, հուզմունքը, բարկությունը կամ թեթևության զգացումը շատ ավելի շուտ են անցել՝ միջինը 30 րոպեում, իսկ տխրության դեպքում` 120 ժամ: Ատելությունը տևում է 60 ժամ, ուրախությունը` 35 ժամ:

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ