ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ի՞նչ մեղք ուներ Սթիվ Ջոբսը

Ի՞նչ մեղք ուներ Սթիվ Ջոբսը
05.11.2014 | 13:02

Անցյալ շաբաթ Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը հայտարարեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին և Սանկտ Պետերբուրգում ապամոնտաժվեց Apple-ի հիմնադիր, հանգուցյալ ղեկավար Սթիվ Ջոբսի արձանը, որը կանգնեցված էր 2013-ից Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտահետազոտական համալսարանի տեխնոպարկում՝ «Արևմտաեվրոպական ֆինանսական միություն» հոլդինգի նախաձեռնությամբ։ Հոլդինգի մամուլի ծառայությունը հուշարձանի ապամոնտաժումը բացատրում է անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության արգելքի մասին օրենքով։
Պետերբուրգցի պատգամավոր Վիտալի Միլոնովը կոչ է արել կառավարությանը՝ արգելել Թիմ Կուկի մուտքը երկիր միասեռական լինելու պատճառով։
Ռուս պատգամավորը «Ռուսկայա սլուժբա նովոստեյ» լրատվական կայքի հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարվել իր iPhone հեռախոսից, երբ Կուկը խոստովանել է իր ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին, դրական կամ բացասական պատասխան չի տվել՝ միայն կոչ անելով արտադրել հայրենական հեռախոսներ։
Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով քննարկվում էր Apple ընկերության մուտքն արգելելու հարցը, իսկ լրագրողները վկայում են, որ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ոչ միայն հեռախոսն է այդ ընկերության արտադրության, այլև աշխատանքային համակարգիչը։

Դիտվել է՝ 2870

Մեկնաբանություններ