ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մոսկվայում կառուցվում է առաջին բուդդիստական տաճարը

Մոսկվայում կառուցվում է առաջին բուդդիստական տաճարը
05.11.2014 | 13:07

Մոսկվայում սկսվել է առաջին բուդդիստական տաճարի կառուցումը Պոկլոննոյա գորա բլրի վրա՝ Մոսկվայի կենտրոնից դեպի արևմուտք։ Կառուցվելիք տաճարի հիմքում երկու տոննայանոց գրանիտե քար է տեղադրվել։ Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են ռուսական ավանդական բուդդիստական վանականների համայնքի առաջնորդ լամա Դամբա Այուշեևը, լամաներ Բուրիաթիայից, Կալմիկիայից, Տուվայից և Մոսկվայից։ Պոկլոննայա գորա են այցելել Ռուսաստանում Մոնղոլիայի դեսպանը և երգիչ Իոսիֆ Կոբզոնը։ Տաճարի կառուցումը կավարտվի 2015-ի մայիսին, երբ կնշանավորվի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը։ Բուդդիստական տաճարը կլրացնի Հաղթանակի զբոսայգու հուշակոթողային անսամբլը, որտեղ արդեն գործում են ուղղափառ եկեղեցի, սինագոգ և մզկիթ։

Դիտվել է՝ 673

Մեկնաբանություններ