ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անին թուրքի «մշակութային հարուստ ժառանգության» վկայությո՞ւն

Անին թուրքի «մշակութային հարուստ ժառանգության» վկայությո՞ւն
20.11.2014 | 12:57

Թուրքիայի մշակույթի նախարար Օմեր Չելիկը, «Ноев ковчег»-ի փոխանցմամբ, առաջին թուրք բարձրաստիճան պաշտոնյան է, որն Անի քաղաքի առնչությամբ արտաբերել է «հայկական» որակումը:
Ինչպես տեղեկացնում է «Haberler» թերթը, թուրք նախարարը հայտարարել է, թե իրենք կանեն հնարավորը, որ 1001 եկեղեցիների քաղաք Անին մինչև 2016-ը ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Օմեր Չելիկի բառերով, հայ ժողովուրդն այդ տարածքում թողել է համաշխարհային նշանակության մշակութային արժեքներ:
«Անի պատմական քաղաքը մեզ հայկական հետքեր փոխանցող կարևոր ժառանգություն է: Եվ մենք պատրաստ ենք ապագա սերունդներին հանձնելու մեր հողերի վրա գտնվող, ինչպես ցանկացած, այնպես էլ այդ արժեքները: Հայկական մշակույթի հետքերի շարունակությունը այս հողերի վրա մեր հարուստ մշակույթի վկայությունն է: Հավելեմ, որ Փրկչի եկեղեցու և Մրենի վանքի նորոգման աշխատանքներին կմասնակցեն հայաստանցի մասնագետներ»,- փաստել է թուրք նախարարը:

Դիտվել է՝ 892

Մեկնաբանություններ