Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Միստրալը լողում է դեպի Ռուսաստան

Միստրալը լողում է դեպի Ռուսաստան
23.11.2014 | 15:15

Ռուսաստանը կարող է ստանալ ուղղաթիռակիր առաջին «Միստրալը» արդեն մեկ շաբաթվա մեջ՝ հաղորդել է «Վեդոմոստին»՝ վկայակոչելով ռազմադիվանագիտական աղբյուրը:
«Նշվել է «Վլադիվոստոկի» հանձնման նոր ժամկետ: Նավը կարող է ռուսական կողմին հանձնվել նոյեմբերի 27-ին»,- ասել է գործակալության աղբյուրը՝ ընդգծելով, որ դա բանակցությունների արդյունքում նախանշված նոր ժամկետն է: «Վերջնական որոշումը նախկինի պես Ֆրանսիայի նախագահի իրավասությունն է»: Նախնական պայմանավորվածության համաձայն, «Վլադիվոստոկը» Կոնշտադտ կուղևորվի նոյեմբերի 28-ի գիշերը՝ ուսումնական «Սմոլնի» նավի ուղեկցությամբ, քանի որ նորակառույց նավը դեռ համապատասխան նշաններ չունի: Անձնակազմին թույլատրվել է անձնական իրերով բարձրանալ նավի վրա: Նոյեմբերի 14-ին արգելվել էր անձնակազմի մուտքը նավ: Նոյեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ ջուրն է իջեցվել «Միստրալ» տիպի երկրորդ նավը՝ «Սևաստոպոլը»: ՆԱՏՕ-ի անդամները Ֆրանսիային պարտադրում են չեղյալ հայտարարել գործարքը և նավեր չվաճառել Ռուսաստանին:

Դիտվել է՝ 2734

Մեկնաբանություններ