ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
05.12.2014 | 00:01

«Ո՛վ Հուդայի տունդ և Իսրայելի տունդ, դուք, որ անեծք էիք ազգերի մեջ, պիտի այնպես լինի, որ ես նույնպես ձեզ պիտի փրկեմ, և դուք օրհնություն պիտի դառնաք. քաջալերվեցե՛ք, և թող զորանան ձեր ձեռքերը»։ Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Ինչպես խորհեցի ձեզ չարչարել (քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,- ասում է Ամենակալ Տերը, և ես չզղջացի), այնպես էլ ես վերստին մտածել ու վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղեմին և Հուդայի տանը։ Քաջալերվեցե՛ք։ Սրանք են այն բաները, որ պիտի անեք. թող ամեն մեկը ճշմարտությունն ասի իր ընկերոջը. խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռներին. թող ամեն մեկը իր սրտում չարիք չխորհի ընկերոջ դեմ. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ես ատեցի այս բոլորը»,- ասում է Ամենակալ Տերը։


Զաքարիայի 8. 13-17

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ