Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի կազմում

Մեքսիկայի հայ համայնքներն ընդգրկվել են ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի կազմում
10.12.2014 | 18:39

Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի խնդրանքին ընդառաջ` Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական կոնդակով ԱՄՆ-ի Հայոց Արևելյան թեմից առանձնացվել են Մեքսիկայի հայ համայնքները և ընդգրկվել ԱՄՆ-ի Հայոց Արևմտյան թեմի կազմի մեջ` հաշվի առնելով նաև Մեքսիկայի ու Կալիֆոռնիայի հայ համայնքների փոխադարձ սերտ առնչություններն ու Մեքսիկայի աշխարհագրական դիրքի նպատակահարմարությունը:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ