ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացումն է

Կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացումն է
03.01.2015 | 15:31

Երեքշաբթի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարվա վերջին խորհրդակցությունն էր անցկացնում, որին մասնակցում էին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Ինչպես վարչապետն ասաց՝ աշխատում են։ Արդեն վաղվանից բոլորը հանգստանալու են՝ բացի Կենտրոնական բանկի նախագահից։
Վարչապետը ասաց, որ մտահոգված է աշխարհի տնտեսական գործընթացներով և հաջորդ տարի ֆինանսական ոլորտը ուշադրության կենտրոնում է լինելու։ Թեև թոռներին դժվարությամբ է կարողանում համոզել Ձմեռ պապի գոյության մասին, իսկ ինքն էլ չցանկացավ պատասխանել՝ հավատո՞ւմ է պապի գոյությանը, թե՞ ոչ, բայց ցանկություններ հաջորդ տարվա համար ունի։
«Առաջին իմ մտահոգությունը աշխարհում ընթացող տնտեսական գործընթացներն են, հիմա մեզ համար կարևոր է, որ մեր կառավարությունը 2015 թվականին տնտեսական աճ արձանագրի, ակտիվացնենք տնտեսությունը, ներդրումներ ներգրավենք մեր երկրում և խաղաղություն լինի Հայաստանում։ Կառավարության ամենակարևոր խնդիրը տնտեսության զարգացումն է։ Եթե տնտեսությունը զարգանա, մենք կարող ենք աշխատավարձ, թոշակ բարձրացնել»,- ասաց վարչապետը։ Ամանորը կառավարության անդամները Հայաստանում են անցկացնելու, վարչապետի տվյալներով` դրսում հանգստացողներ չկան։ Հարցին, թե արգելե՞լ է դրսում հանգստանալ, վարչապետն արձագանքեց. «Չենք արգելել։ Մարդիկ իրենց երկրում, իրենց ընտանիքի հետ են անցկացնում Ամանորը, և դա շատ ճիշտ ձևաչափ է»։

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ