ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Հայաստանում 12-ամսյա գնաճը 4,6 տոկոս է կազմել

Հայաստանում 12-ամսյա գնաճը 4,6 տոկոս է կազմել
20.01.2015 | 14:44

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2014-ի դեկտեմբերին 2013-ի համեմատ ընդհանուր 4,6 տոկոս գնաճի պարագայում պարենային ապրանքների գները աճել են 6,2 տոկոսով: «Բարձր գնաճ արձանագրվել է միրգ -ապրանքային խմբում՝ 14,6 տոկոսով, կաթնամթերքը՝ 13,1 տոկոս, բանջարեղեն-կարտոֆիլի գները աճել են 7,9 տոկոսով, շաքարավազինը՝ 6,9 տոկոսով, սուրճ-թեյինը՝ 6,5 տոկոսով, հացամթերքի գները աճել են 5,9 տոկոսով»՝ ասել էԱզգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Գնաճի պատճառների թվում նշվում է ոչ միայն գյուղմթերքների սեզոնայնությունը, այլև դրամի կտրուկ արժեզրկումը:
Ըստ Մարտիրոսյանի՝ 2015-ի հունվարի 12-14-ի դիտարկումները ցույց են տվել, որ նախորդ տարվա դեկտեմբերի վերջին օրերի համեմատ տարեսկզբին 90 ապրանքների գծով գնանկում կա:
2014-ի պետբյուջեով գնաճը ծրագրված է 4 % մակարդակում։ Այս ցուցանիշը նախատեսված է նաև 2015 թվականի պետբյուջեով։

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ