Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Արմեն Մուրադյանն այցելեց Նորայր Դավիդյանին

Արմեն Մուրադյանն այցելեց Նորայր Դավիդյանին
03.04.2015 | 16:45

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց «Քոնկոր» բժշկական կենտրոնում բուժվող ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանին:

Նախարարը հետաքրքրվեց նրա առողջական վիճակով, մասնագետների հետ քննարկեց Նորայր Դավիդյանի բուժման ընթացքը և մաղթեց շուտափույթ ապաքինում:

Դիտվել է՝ 1419

Մեկնաբանություններ