ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ

Երիտասարդական նվագախմբի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ հանրությանը ներկայացվում է բարձրարժեք մշակույթ
07.04.2015 | 20:55

Ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ներկայացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երիտասարդական նվագախմբի միջև համագործակցությունը, առաջիկա ծրագրերը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երիտասարդական նվագախմբի վաղեմի բարեկամն է, և իր աջակցությամբ մշտապես սատարում է նվագախմբի բոլոր նախաձեռնություններին։ Սերտ համագործակցության շնորհիվ կյանքի են կոչվել նորարարական նախագծեր, Հայաստան են հրավիրվել մեծանուն երաժիշտներ։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ գործընկերության շնորհիվ նվագախումբը՝ որպես մշակութային դեսպան, հնարավորություն է ունեցել ոչ միայն համագործակցել ժամանակակից երաժշտարվեստի մեծ վարպետների հետ, այլև հայկական մշակույթը և հայ կատարողական դպրոցի ձեռքբերումները ներկայացրել է արտասահմանյան բեմերում։
«Մենք ուրախ ենք, որ կանգնած ենք այնպիսի երիտասարդ նվագախմբի կողքին, որը կարողանում է իր տաղանդը ներկայացնել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: Հաճելի է տեսնել այն ոգևորությունը, նվիրումը և բարձր որակ ստանալու ձգտումը, որով աշխատում է նվագախումբը: Անշուշտ, դրանով են պայմանավորված կոլեկտիվի հաջողությունները Հայաստանում և արտասահմանում»,- ասաց Ռ. Յիրիկյանը՝ ավելացնելով, որ փորձում են հնարավորինս աջակցել, որ երիտասարդ երաժիշտները հայրենիքում մնալու և իրենց մասնագիտական ոլորտում լիարժեք ինքնարտահայտվելու ու կայանալու հնարավորություն ունենան։
«Արվեստը մշտապես աջակցության կարիք ունի։ Բարձրարժեք մշակույթը հանրությանը հասցնելու գործում մենք միշտ զգում ենք մեկենասների կարիքը։ Հայաստանում այդ առաքելությունը ստանձնել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Ռալֆ Յիրիկյանը։ Իրենց շնորհակալ գործունեությամբ տարիներ շարունակ նրանք ապահովում են բարձր արժեքների տարածումն ու զարգացումը»,- նշում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ Երիտասարդական նվագախումբը, կիրառելով նորագույն տեխնոլոգիաները, հայաստանյան իրականության մեջ առաջին անգամ ներդրեց դասական երաժշտության համերգների առցանց հեռարձակման մշակույթը, ինչի շնորհիվ դասական արվեստին հաղորդակից են դառնում ոչ միայն համերգասրահի սահմանափակ թվով հանդիսականներ, այլև բազմահազարանոց երաժշտասերներ աշխարհի տարբեր ծայրերից։
Սերգեյ Սմբատյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երիտասարդական նվագախմբի մասնակցությանը։ Նա, մասնավորապես, նշեց, որ ապրիլի 8-ին նվագախումբը հանդես կգա 100-րդ տարելիցին նվիրված համերգով՝ ներկայացնելով Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական»։ Սերգեյ Սմբատյանը խոսեց նաև «24/04 Orchestra» նվագախմբի մասին։ Մաեստրո Սմբատյանի տեղեկացմամբ, Հայաստան կգա ավելի քան 40 երկրի մոտ 100 երաժիշտ և միանալով հայ գործընկերներին՝ ապրիլի 24-ին՝ ժամը 20.15-ին, Հանրապետության հրապարակում հանդես կգան բացառիկ համերգով։ Աննախադեպ ձևաչափով այս համերգը ղեկավարելու են դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը, Հովհաննես Չեքիջյանը, Ջանլուկա Մարչիանոն, Միխայիլ Յուրովսկին։ Հայաստան են գալու աշխարհի լավագույն նվագախմբերի երաժիշտները։

Դիտվել է՝ 777

Մեկնաբանություններ