Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան կհնչի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ

Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան կհնչի Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ
08.04.2015 | 17:45

Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։ Ծրագրում՝ Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական»։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան հայաստանյան հանդիսատեսին կներկայացվա առաջին անգամ։
Մալերը հեղինակել է 10 սիմֆոնիա (վերջինը մնացել է անավարտ)։

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ