Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հիշողություն, արդարություն և փոխհատուցում. ՈՒրուգվայում Ցեղասպանության ոգեկոչման բազմահազարանոց երթ է անցկացվել

Հիշողություն, արդարություն և փոխհատուցում. ՈՒրուգվայում Ցեղասպանության ոգեկոչման բազմահազարանոց երթ է անցկացվել
25.04.2015 | 14:10

Հազարավոր մարդիկ մասնակցել են Մոնտեվիդեոյի կենտրոնական փողոցներով երթին` պահանջելով «հիշողություն, արդարություն և փոխհատուցում» մեկուկես միլիոն հայերի կյանքի համար, որ 100 տարի առաջ նահատակվել են Օսմանյան կայսրության տարածքում: Երթը կազմակերպվել է ՈՒրուգվայի Հայ երիտասարդների միության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ: Երթը մեկնարկել է Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի այգուց և ավարտվել Անկախության հրապարակում: Երթի մասնակիցները պաստառներ էին պատրաստել` «Թուրքիա, ցեղասպան պետություն», «1 500 000 կյանք արդարություն է պահանջում» գրություններով:
«Այս երթով պահանջում ենք մեր ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչումը, ներկա և անցյալ ցեղասպանությունների ճանաչում, որոնք անպատիժ են մնացել»,- ասել է ՈՒրուգվայի Հայ երիտասարդների միության խոսնակ Սարգիս Փանոսյանը: Ոգեկոչման երթին մասնակցել են նաև քաղաքական իշխանության ներկայացուցիչներ, ՈՒրուգվայի զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանը և Մոնտեվիդեոյի քաղաքապետ Անա Օլիվերան:

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ