ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Դոգմա»-ն մենահամերգով հանդես կգա Երևանում

«Դոգմա»-ն մենահամերգով հանդես կգա Երևանում
26.04.2015 | 15:25

Մի շարք երաժշտական մրցանակների արժանացած, արդեն միջազգային ճանաչում ունեցող «Դոգմա» ռոք խումբը 2015-ի մայիսի 23-ին մենահամերգով հանդես կգա «32 թատրոնում»։ Համերգի ընթացքում խումբը կկատարի մի քանի նոր ստեղծագործություններ ապագա ալբոմից:

«The Classic Rock Presents Prog» բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»։
«Դոգման» 2008-ին հիմնադրել են Հայաստանում բավականին հայտնի երկու երաժիշտներ` բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենո Գրիգորյանը: 2007-ի դեկտեմբերին Վարդանին և Հենոյին միանում է բոլորովին անհայտ մի երգչուհի` Զառա Գևորգյանը, իսկ շուտով նրանց է միանում մետալ երաժշտության ասպարեզում հայտնի երաժիշտ-թմբկահար Դերիկ Վարդումյանը: 2014-ին Դերիկ Վարդումյանը որոշում է դադար վերցնել և ժամանակավորապես լքել ռոք ասպարեզը: Շատ շուտով «Դոգման» իր խումբ է հրավիրում երիտասարդ տաղանդավոր թմբկահարի` Գոռ Ավետիսյանին:

Դիտվել է՝ 751

Մեկնաբանություններ