Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Այսօր Արցախում խորհրդարանական ընտրություններ են

Այսօր Արցախում խորհրդարանական ընտրություններ են
03.05.2015 | 13:04

Այսօր ԼՂՀ-ում խորհրդարանական ընտրություններ են: Ժամը 08:00-ի դրությամբ Արցախում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է յոթ կուսակցություն՝ «Ազատ հայրենիք» (50 թեկնածու), «Ազգային վերածնունդ» (14), Արցախի Ժողովրդավարական կուսակցություն» (35), ԼՂ կոմկուս (14), «Խաղաղություն և զարգացում» կուսակցություն, ՀՅԴ (34) և «Շարժում-88» (14)։ Յոթ կուսակցություններից առաջատար է համարվում «Ազատ հայրենիքը», որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Ընտրություններին կմասնակցի ավելի քան 100 միջազգային դիտորդ՝ եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, դիտորդներ Հայաստանից։ ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու են միջազգային ու տեղական 40 լրատվամիջոցների 90-ից ավելի լրագրողներ:

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ