Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պատգամավորները մտահոգված են

Պատգամավորները մտահոգված են
05.05.2015 | 16:55

Այսօր ԱԺ արտահերթ նիստը սկսվեց ընդդիմադիր պատգամավորների մտահոգություններով: Նախ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանին տեղեկացրեց, որ ըստ իրենց աղբյուրների՝ Սիրիայում հայ բնակչության համար ստեղծվել է շատ ծանր վիճակ, մարտական գործողությունների պատճառով մոտ 25-30 հազար հայ կանգնած է ոչնչացման եզրին: Պատգամավորը Գալուստ Սահակյանին առաջարկեց խմբակցությունների ներկայացուցիչներին հրավիրել և խնդիրը քննարկել:

ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ մտահոգված էր իր կուսակցի ճակատագրով: ԲՀԿ անդամ, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանը երեկ ձերբակալվել է և, ըստ պատգամավորի, ծանր առողջական խնդիր ունի: «Մենք չենք կարող ձև անել, թե որևէ բան երեկ տեղի չի ունեցել: Երեկ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, ԳԽ նախկին պատգամավոր 73-ամյա Գոհար Ենոքյանը, որի հանդեպ խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ես երեկ եղել եմ Էրեբունու ոստիկանության նախնական կալանքի վայրում, վստահեցնում եմ, որ տիկին Ենոքյանի առողջությունը ծայրահեղ վատ է»,- հայտարարեց Զոհրաբյանը` առաջարկելով ստորագրահավաք անել՝ խափանման միջոցը փոխելու համար: «Վստահ եմ, որ նա ազատության մեջ գտնվելով՝ հանրային որևէ վտանգ չի ներկայացնի մեր փառահեղ արդարադատության համար՝ իրենց արդարադատ վճիռը կայացնելու»,- հեգնեց պատգամավորը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1428

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ