«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է «Քեզ հետ, Հայաստա՛ն» համերգաշարի հաջորդ համերգը, որը տեղի կունենա Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում՝ մայիսի 26-ին:
Համերգը միավորում է աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինին և «Հովեր» կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան):
Ծրագիրն ընդգրկում է Կոմիտասի, Ազիզյանի, Շարաֆյանի, Մանսուրյանի, Բաբաջանյանի, Պենդերեցկու, Շոպենի ստեղծագործությունները: Նույն օրը տեղի է ունենալու Պենդերեցկու ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: