ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Պատանի կոմպոզիտորները` Միրզոյանի անվան մրցույթում

Պատանի կոմպոզիտորները` Միրզոյանի անվան մրցույթում
09.05.2015 | 18:37

Մեկնարկեց Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 2-րդ մրցույթը: Այս տարի մրցույթն անցկացվում է երկու ենթախմբերով. առաջինում ընդգրկված են 8-12, իսկ երկրորդ՝ ավագ խմբում, 13-17 տարեկան պատանիներ:

Մեզ հետ զրույցում մրցույթի հեղինակ, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը նշեց, որ անցյալ տարի մրցույթին մասնակցել է 16 հոգի, այս տարի 19-ը. «Մասնակցում են պատանիներ և Երևանից, և մարզերից: Գովելի է և ուրախալի, որ 19 մասնակցից 6-7-ը մարզերից էին: Դա արդեն մեկ քայլ առաջ է: Կան մասնակիցներ, որ առանձնանում են, բայց, այնուամենայնիվ, բոլորն էլ շատ լավն էին, շատ սիրուն, շատ լավ կատարեցին իրենց ստեղծագործությունները, և կարևորը տոնը ստացվեց»:

Մրցույթն անցկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը: Գործընկերներն են` ՀՀ մշակույթի նախարարությունը, «Էդվարդ Միրզոյան» հիմնադրամը, Երևանի քաղաքապետարանը և այլ կազմակերպություններ:

Ժյուրիի կազմում են կոմպոզիտորներ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արամ Սաթյանը, Լևոն Չաուշյանը, Երվանդ Երզնկյանը, Վահրամ Բաբայանը, մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:
Միրզոյանի անվան մրցույթի գալա համերգը և մրցանակաբաշխությունը տեղի կունենա Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը՝ մայիսի 12-ին, կոմպոզիտորների միության դահլիճում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ.Գ. -Ամբողջական զրույցը Էդմոնդ Մակարյանի հետ` առաջիկայում:

Դիտվել է՝ 1258

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ