Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Ես գրականության մեջ երբեք երիտասարդ չեմ եղել»

«Ես գրականության մեջ երբեք երիտասարդ չեմ եղել»
16.05.2015 | 22:10

Բանաստեղծ ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ վերջնականապես լքում է Հայաստանի գրողների միության շարքերը: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ ՀԳՄ-ից դուրս գալու առաջին դիմումը գրել է 2013-ի դեկտեմբերին, անկեղծորեն նշեց նաև, որ դրանից առաջ եղած համագումարներին ու ընտրություններին չի մասնակցել: «Այսինքն` ես ինձ վաղուց այդ կառույցից դուրս էի համարում: Ինչո՞ւ այդ ժամանակ դիմում չէի գրում, որովհետև երբ տեսնում ես, որ շրջապատիդ թեկուզ «առաջադեմ» մարդիկ ինչպես են կառչած այդ կառույցից, վախ ունեի, որ արարքս ճիշտ չի հասկացվի: Հասարակական կարծիքը երբեմն կաշկանդում է` ուզենք, թե չուզենք»,- ասաց Աշոտ Գաբրիելյանը:

-Ե՞րբ և ի՞նչ պատճառով ես առաջին դիմումն ուղարկել: Հիմա ինչո՞ւ ես համառում: Կա՞ն հստակ պատճառներ:
-2013-ի դեկտեմբերին դիմում գրեցի` միանալով Արքմենիկ Նիկողոսյանին և Հասմիկ Հակոբյանին: Ինձ թվում էր, որ ամեն պարագայում պետք է նրանց կողքին լինել, որովհետև նրանք ձեռնոց էին նետել տասնամյակներով կաղապարված մի համակարգի: Սակայն ընթացքում հասկացանք, որ գրողին վայել տարրական քաջությունը քչերն ունեն: Մեր համախոհներից շատերը կարկամել էին: Եկել էր գործելու ժամանակը, բայց գործող չկար: Այսօր հարյուրավոր գրողներ պատերի տակ դեռ խոսում են, թե իբր գրողների միությունն ում է պետք, բայց անզոր են անգամ վեցօրյա ծաղկաձորյան հանգստի իրավունքից զրկվելու: Դեմ առանք մեր հասարակության խոտանելի երևույթին. բոլորը խոսում են, քննադատում, բայց բարիկադների վրա մարդ չկա: Մեզ հետ տարբեր տրամաչափի «մեծություններ» բանակցությունների մտան, հորդորելով, «խրատելով», երբեմն հոխորտալով, որ դիմումները հետ վերցնենք: Անձնական որոշ հարաբերություններ չփչացնելու համար մենք բավարարվեցինք ընդամենը դիմումները սառեցնելով: Ինչո՞ւ եմ հիմա պնդում դուրս գալս: Որովհետև վերջնականապես համոզված եմ, որ այդ միությունում ոչինչ շտկվել չի կարող: Որովհետև համոզված եմ, որ հայաստանյան հրատարակչություններից մի քանիսը առանձին-առանձին ընդունակ են մի քանի անգամ ավելին անելու, քան ՀԳՄ-ն: ՀԳՄ-ն այսօր զրկված է անգամ խորհրդային իր հիմնական գործիքից` հասարակական կարծիք ձևավորելուց: Եթե ձևավորում էլ է, ապա հայ գրողի կերպարը ավելի շատ նվաստացնում է: Որովհետև ես տանել չեմ կարողանում այն ընթերցողին, որի առաջին չափանիշներից է ՀԳՄ-ում գրողի լինել-չլինելը: Ինձ համար չկան հեղինակություններ ու հեղինակավոր կառույցներ, ինձ համար կան գաղափարներ:

-Ի՞նչ կտա Ձեզ ՀԳՄ-ից հեռանալը:
-Անձամբ ինձ` ոչինչ: Ավելին` կկորցնեմ ոմանց մտերմությունը: Դռներ կփակվեն իմ առաջ, որոնց կարիքը չունեմ: Պատեհապաշտները կքննադատեն: Թերևս մի բան կշահեմ` ինձ էլ ոչ ոք չի մեղադրի` պատերի տակ խոսող: Ամենակարևորը ` խիղճս հանգիստ կլինի:

-Եթե սառեցրել էին, ժամանակ էին տալիս վերանայելու որոշումը, դա չի՞ նշանակում, որ միության ղեկավարները լավ են վերաբերվում երիտասարդներին:
-Ես գրականության մեջ երբեք երիտասարդ չեմ եղել:

-Սակայն Դուք այդ տանն եք կայացել որպես գրող:
-ՀԳՄ-ն մինչև հիմա մի անկյուն ունի: Դա «Գրեթերթն» է: «Գրեթերթը» կայացել է մի քանի անհատների շնորհիվ: Ես «Գրեթերթ»-ից դուրս չեմ առնչվել ՀԳՄ-ի հետ: Վախենում եմ ասել, բայց պիտի ասեմ: «Գրեթերթը» ռումբ է. այն ՀԳՄ-ի կցորդը չէ: Այդ ռումբերն են, որ այսօր պայթում են հենց ՀԳՄ-ի դեմ:

Ճեպազրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ