Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նւիրում եմ կարօտով լի բոլոր պապիկներին եւ մամիկներին

Նւիրում եմ կարօտով լի բոլոր  պապիկներին եւ մամիկներին
19.05.2015 | 10:44

Երբ հօրս կորցրի, որբացա, դարձա որբ, կէս որբ:
Իսկ երբ կորցրի նաեւ մօրս, կրկին որբացայ, դարձայ նորէն որբ, այս անգամ սակայն կատարեալ որբ` հօրն ու մօրը կորցրած որբ:
Երբ ծնուեց առաջին թոռնիկս, հոգիս զգաց, որ այլեւս կատարեալ որբ չեմ, ծնողներիցս մէկն է կենդանացել, չը նայած նրանցից որեւէ մէկի անունը չի կրում, բայց դե այս դարում քչերն են անցեալ դարի անուններից օգտւում:
Եվ ահա ինձ թւաց, որ կիսաորբ եմ, կէս որբ: Իսկ երբ Ամենակալի կամօք ծնուեց երկրորդ թոռնիկս, արդէն զգացի, որ այլեւս որբ չեմ, ո՛չ կատարեալ եւ ո՛չ էլ` կէս:
Բայց ինչ հայ, երբ անդադար ենթարկուած չես ճակատագրի քմահաճոյքին:
Եվ ահա մի խենթ օր, գերիմացականութեամբ որոշուեց, որ թոռնիկներս պէտք է ապրեն մեզանից հազարաւոր մղոններ հեռո՜ւ-հեռու՝ օվկիանոսներից այն կողմ, օվկիանոսի միւս ափին:
Արդէն ճակատագրի քմահաճոյքը կատարեալ էր, ու ես նորից ինձ որբացած զգացի: Եւ այդ պահից հոգուս վրայ ծանրացաւ` թոռնիկների կարօտից բոլոր պապիկների եւ մամիկների հոգու որբութեան ցաւը:
Միշտ տրամաբանական է թուացել, որ մարդս որբանում է մի անգամ, այն էլ երբ կորցնում է ծնողներին: Բայց արի ու տես, որ կան խեղճ պապիկներ ու մամիկներ, որ որբանում են դարձեալ, երբ նրանք զրկւում են թոռնիկների ներկայութիւնը վայելելուց:
Խեղճ կրկնակի որբեր, որբ պապիկներ եւ մամիկներ: Ես ուզում եմ ձեր արցունքները սրբել իմ արցունքներով։
Հոգիս մրսում է որբութեան ցաւից ...

Ռազմեն
Վիեննա
22.08.2013

Դիտվել է՝ 1120

Մեկնաբանություններ