Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Երուսաղեմն այլևս երբեք բաժանված քաղաք չի՞ լինի

Երուսաղեմն այլևս երբեք բաժանված քաղաք չի՞ լինի
19.05.2015 | 11:06

Երուսաղեմը, միավորված լինելով 48 տարի առաջ, այլևս երբեք չի լինի բաժանված քաղաք՝ հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Երուսաղեմի օր» տոնի կապակցությամբ, որը նշվում է 1967-ի պատերազմի ժամանակ իսրայելցիների կողմից քաղաքը հսկողության տակ առնելու առթիվ։
«Երուսաղեմն այլևս երբեք չի լինի բաժանված, վիրավոր քաղաք։ Մենք ընդմիշտ միասնական կպահենք Երուսաղեմը։ Երուսաղեմը միշտ եղել է հրեաների, այլ ոչ թե մեկ այլ ժողովրդի մայրաքաղաքը»,- ասել է վարչապետը տոնական արարողության ժամանակ։ Նեթանյահուն նշել է, որ քաղաքը կզարգանա, կընդլայնվեն թաղամասերը։

Դիտվել է՝ 992

Մեկնաբանություններ