Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԱԳՆ-ն էլ պարտքերի մեջ է «թաղված»

ԱԳՆ-ն էլ պարտքերի մեջ է «թաղված»
27.05.2015 | 16:29

Հայաստանի արտաքին գերատեսչությունը 800 հազար դոլար պարտք ունի, սակայն մտահոգված չէ, քանի որ դա չի համարվում «կրիտիկական պարտք»: Այս մասին ԱԺ-ում 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը` շեշտելով, որ դրանք անդամավճարային պարտքեր են:

Արտգործնախարարության հաշվետվության մեջ կա ևս մի խոշոր ծախս` 35 մլն դրամ: Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչի համար է պետբյուջեից վերցված այդ գումարը ծախսվել: Փոխնախարարը տեղեկացրեց, որ Բրյուսելի դեսպանատան շենքի համար է այն հատկացվել, որը վարկով է ձեռք բերվել: Իսկ 35 մլն դրամը նախորդ տարի ուղղվել է վարկի մարմանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 980

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ