Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

100-րդ տարելիցին ընդառաջ շատ շռնդալից քայլեր կատարվեցին

100-րդ տարելիցին ընդառաջ շատ շռնդալից քայլեր կատարվեցին
28.05.2015 | 14:04

Ապրիլի 24-ից հետո պետք է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ կարծում է Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին։
«100-րդ տարելիցին ընդառաջ շատ շռնդալից քայլեր կատարվեցին. Հռոմի պապի մատուցած պատարագը, շատ երկրների կողմից Ցեղասպանությունն ընդունելն ու դատապարտելը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հայցը Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ մեր պատմական կալվածքները պահանջելու դիմումով»,- նշել է կաթողիկոսը։ Նա կարծում է, որ ճիշտ ժամանակն է պահանջատեր լինելու համար:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ