Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը

Նախագահը մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը
28.05.2015 | 22:24

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ՀՀ բարձրագույն ղեկավարության և հյուրերի հետ մասնակցել է Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ողջունել է տոնի կապակցությամբ անցկացված զորահանդեսի մասնակիցներին, շնորհավորել Հանրապետության տոնի առթիվ: Հանդիսության մասնակիցների հետ նախագահն այնուհետև դիտել է տոնական մշակութային ծրագիրը:
Տոնակատարությունից հետո Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, տնտեսության, առողջապահության, մշակույթի ոլորտների, արվեստի ու սպորտի բնագավառների, սփյուռքի մի շարք ներկայացուցիչների, Հայոց բանակի մի խումբ զինծառայողների: Սերժ Սարգսյանը շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու պետական բարձր պարգևների և կոչումների արժանանալու առթիվ և պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները:
«Հարգելի տիկնայք և պարոնայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին և կոչումներին արժանանալու կապակցությամբ: Արժանավորներին գտնելու, գնահատելու և խրախուսելու գործն անչափ կարևոր է յուրաքանչյուր հասարակության համար:
Կարևոր է, քանի որ մենք այդպիսով հնարավորություն ենք ստանում երախտագիտություն հայտնելու կատարված աշխատանքի համար, քանի որ ի հայտ են գալիս ընդօրինակման արժանի մարդիկ, ում նվիրումը և ջանքն աննկատ և անարդյունք չեն անցնում: Կարևոր է, քանի որ այն, ի վերջո, նաև խրախուսում է ձեզ, սիրելի՜ գործընկերներ, որպեսզի ձեռք բերված դափնիներով չբավարարվեք և կանգ չառնեք: Կարծում եմ՝ լուրջ խորհուրդ ունի այն փաստը, որ դուք պետական բարձր պարգևներ ստանում եք հենց այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության տոնի կապակցությամբ և ստանում եք հենց այստեղ՝ Սարդարապատում, որն ակնառու վկայությունն է մեր ժողովրդի հերոսական ոգու ու պայքարելու կամքի, ապրելու ու վերածնվելու մեր կարողության և օրհասական պահին իրար անխորտակելի թիկունք դառնալու ունակության։
Հավատում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն այսուհետ ավելի մեծ նվիրումով և ավյունով է լծվելու մեր օջախը շենացնելու, մեր թերությունները շտկելու և ավելի լավ Հայաստան կառուցելու՝ բոլորիս ընդհանուր գործին: Նաև խորապես համոզված եմ, որ մեծ և փոքր գործեր չեն լինում. սիրով կատարված աշխատանքն իսկական երջանկություն է: Դուք արդեն շատ լուրջ ճանապարհ եք անցել այսօր Սարդարապատ հասնելու համար: Հուսով եմ, որ ոչ միայն կանգ չեք առնելու, այլև ճանապարհ եք հարթելու ուրիշների համար, նեցուկ եք կանգնելու այլ մարդկանց նախաձեռնություններին և գաղափարներին:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ և մաղթում հաջողություններ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 2419

Մեկնաբանություններ