ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՀՀ մարզերի և մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները

ՀՀ մարզերի և մայրաքաղաքի գեղարվեստի դպրոցների սաների աշխատանքները
03.06.2015 | 17:21

Մշակութային կրթության հիմնադրամի նախաձեռնությամբ` հունիսի 4-ին, ժամը 13:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում կբացվի ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 2014-2015 թվականների աշխատանքների հաշվետու ցուցահանդեսը: Ցուցադրությանը յուրաքանչյուր դպրոց կներկայանա 3-4 գեղանկարչական աշխատանքով:

Նախաձեռնության նպատակն է խթանել կերպարվեստի կրթական հաստատությունների գործունեության զարգացմանը, նպաստել սաների և մանկավարժների միջև փոխադարձ կապի ստեղծմանը:
Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի նաև դպրոցների կիրառական արվեստի բաժնի սաների` «Արևմտյան Հայաստանի կորուսյալ վիլայեթների տարազների նորովի մեկնաբանում» ծրագրի աշխատանքները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Պատանի ստեղծագործողները նախաձեռնության շնորհիվ մանրամասն ուսումնասիրել են Արևմտյան Հայաստանի շրջանների մշակույթը, կենցաղին բնորոշ հատկանիշները` զարգացնելով երևակայությունը, ցուցաբերելով գեղարվեստական մտքի թռիչք:

Դիտվել է՝ 1230

Մեկնաբանություններ