Վատիկանում կայացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ առաջնորդները նվերներ են փոխանակել: Հռոմի պապը Պուտինին նվիրել է մեդալ, որի վրա խաղաղության հրեշտակ է պատկերված: Մեդալի վրա, որ անցյալ դարում է ստեղծվել, մեջբերում կա Ավետարանից, որ Սուրբ գիրքը լույս ու ուրախություն է բերում կյանք, «աշխարհաքաղաքական մտորումներ պարունակում մեր ու մեր կյանքի մասին»: Պուտինը նրան նվիրել է Քրիստոս Ամենափրկչի տաճարի պատկերով պանո, ՈՒղղափառ հանրագիտարանի մի քանի հատոր: Հանդիպումը տևել է մեկ ժամ: Պուտինը, որ մեկ ժամ ուշացումով էր ներկայացել, գոհ է պոնտիֆիկոսի հետ այս հանդիպումից: