Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Պապը Պուտինին հորդորել է նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության գործին

Պապը Պուտինին հորդորել է նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության գործին
11.06.2015 | 17:23

Սուրբ Աթոռից հաղորդում են, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել է Վատիկան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ջանասիրությամբ ու անկեղծությամբ նվիրվել ՈՒկրաինայում խաղաղության հասնելու գործին։ Պուտինը Հռոմում բանակցություններ է վարել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի հետ, իսկ Միլանում հանդիպել է վարչապետ Մատեո Ռենցիի հետ։

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ