«Կինոտավր» փառատոնի հաղթողը դարձավ Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ժապավենը, որ մի քանի նովելից է կազմված: Ֆիլմում նկարահանվել են Ռենատա Լիտվինովան, Եվգենի Ցիգանովը, Վլադիմիր Մաշկովը, Յուլյա Սնիգիրը, Մարիա Շալաևան, Ալեքսանդրա Բորտիչը և ուրիշներ: Նույն ֆիլմը արժանացել է նաև կինովարձույթի հանձնաժողովի մրցանակին: Մեկ տարի առաջ Մելիքյանը «Աստղ» ֆիլմի համար ճանաչվել է լավագույն ռեժիսոր: Այս տարի ընտրական հանձնաժողովը դիտել է 81 ֆիլմ: Հիմնական մրցույթին մասնակցել են 14-ը: Կինոփառատոնը անցկացվում է Սոչիում 1989 թվականից, որի կանոնները 2011 թվականից փոխվել են. փառատոնին կարող են մասնակցել ոչ միայն ռուսական, այլև ցանկացած ֆիլմ՝ ռուսերենով: