Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Վեհափառը ցավակցագիր է հղել Վրաց պատրիարքին և Վրաստանի նախագահին

Վեհափառը ցավակցագիր է հղել Վրաց պատրիարքին և Վրաստանի նախագահին
16.06.2015 | 12:39

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով մարդկային զոհերի և ավերածությունների կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդին և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն: Վեհափառը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայոց եկեղեցու հոգևորականաց դասի և հավատավոր հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների ու անհետ կորածների ընտանիքներին ու վրաց ժողովրդին, ուժ և կորով մաղթել վրաց հոգևոր ու աշխարհիկ իշխանություններին:

Դիտվել է՝ 918

Մեկնաբանություններ