ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Թուրքական կողմը չի բարձրացրել Հայկական ԱԷԿ-ի հարցը

Թուրքական կողմը չի բարձրացրել Հայկական ԱԷԿ-ի հարցը
19.06.2015 | 12:19

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների միջև 15 հանդիպում է եղել, և այդ հանդիպումներից ոչ մեկի ժամանակ թուրքական կողմը չի բարձրացրել Հայկական ատոմակայանի հարցը՝ Երևանում ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Իտալացի պատվիրակի հարցին, որ թուրքերը Հայաստանի հետ սահմանի բացումը կապում են Հայկական ԱԷԿ-ի առկայության հետ, դա խնդի՞ր է, թե՞ պատրվակ, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք ճիշտ եք, դա ամենայն հավանականությամբ կեղծ առիթ է: Թուրքական կողմը տարբեր առիթներ է փնտրում, որոնց միջոցով կարող է հանդես գալ Հայաստանի դեմ»:

Դիտվել է՝ 759

Մեկնաբանություններ