ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Զույգ Արեգակներ» նոր բալետային ներկայացումը` օպերային թատրոնի բեմում

«Զույգ Արեգակներ» նոր բալետային ներկայացումը` օպերային թատրոնի բեմում
20.06.2015 | 10:36

Հունիսի 27-ին և 28-ին, ժամը 19:00–ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, կներկայացվի «Զույգ Արեգակներ» 2 գործողությամբ նոր բալետային ներկայացումը (սցենարի և բեմադրության հեղինակ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտությունը՝ 4-րդ դարից մինչև 21-րդ դարն ընկած ժամանակահատվածի հայ կոմպոզիտորների):

Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նշելով, որ «Զույգ Արեգակներ» բալետային ներկայացման նպատակն է ամբողջության մեջ մատուցել այն համամարդկային արժեքները, որոնցով հայ ազգը իր մասնակցությունն է ունեցել համաշխարհային արվեստի հարստացման գործին: Գրիգոր Նարեկացու վերերկրյա խոսքի յուրահատուկ ռիթմերը, Թորոս Ռոսլինի մանրանկարչության կոմպոզիցիոն և գունային պլաստիկան, Արշիլ Գորկու ինքնատիպ մտածողությունը կթելադրեն ժամանակակից խորեոգրաֆիկ լեզու՝ Մաշտոցի, Նարեկացու, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի և Աշոտ Արիյանի երաժշտության ուղեկցությամբ:
«Զույգ Արեգակներ» բալետային ներկայացումն իրականացվում է «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Հրայր և Աննա Հովնանյաններ» հիմնադրամի աջակցությամբ: Նախագծի իրականացման համար «Բալետ 2021» հիմնադրամը 8-ամսյա ժամկետով Ճապոնիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Հունաստանից և Իսրայելից հրավիրել է ութ արտիստի: «Զույգ Արեգակներ»-ի առաջիկա ներկայացումներին գլխավոր դերերում հանդես կգան Վաշինգտոնի բալետային թատրոնի առաջատար մենապարողներ Ջոնաթան Ջորդանն ու Սոնա Խառատյանը:

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ