ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ֆրեսկո»-ն մեկնարկում է ավազե անիմացիայով և ռոք համերգով

«Ֆրեսկո»-ն մեկնարկում է ավազե անիմացիայով և ռոք համերգով
25.06.2015 | 12:34

Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատոնի՝ այս տարվա մեկնարկը:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր՝ գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր և բարձր տրամադրություն. այս ամենը, գումարած ևս մի քանի անակնկալ, խոստանում են փառատոնի կազմակերպիչները:
Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը՝ ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, հենց տեղում՝ Կարապի լճում տեղադրված էկրանի վրա, կներկայացնի ավազե անիմացիա: Նա Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է, իսկ նախորդ տարի եղել է «Send Motion» ավազե անիմացիայի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ:
«Ֆրեսկո» փառատոնի մեկնարկը յուրովի կշնորհավորեն նաև «Որդան կարմիր» հայտնի ռոք խումբը և «ՈՒնիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, որում ընդգրկված կատարողների մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են:

Այս տարի «Ֆրեսկոն» անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Փառատոնը ֆիլմերի մասնակցության 600 հայտ է ստացել, սակայն մրցութային ծրագրում ընդգրկվել են դրանցից 53-ը միայն: Բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով: Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է:

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ