ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ցուցարարները համաձայն չեն վարչապետի հետ

Ցուցարարները համաձայն չեն վարչապետի հետ
26.06.2015 | 12:17

Ցուցարարները չեն պատրաստվում լսել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Բաղրամյան պողոտան բացելու կոչը։ «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ Աբրահամյանի խոսքն իրենց համար «առհասարակ նշանակություն չունի»։ Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցել է էլեկտրաէներգիայի սակագնի առաջիկա բարձրացման հարցով, և խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ որպես հոսանքի թանկացման փոխհատուցում՝ 105 հազար ընտանիքների (մոտ 400 հազար մարդ) տարեկան հավելյալ կվճարվի 24 հազարական դրամ սոցիալական նպաստ: Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հիմնավորված է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի մեկ կՎտ/ժամը 6,93 դրամով թանկացնելու վերաբերյալ: Վարչապետը նաև կոչ արեց ցուցարարներին՝ բացել փողոցն ու վերադառնալ կառուցողական դաշտ։ Շուշանյանը, արձագանքելով այս հայտարարություններին, ասաց. «Մեր պահանջը տեսնում եք՝ որտեղ է, մինչև ուր պետք է բարձրանայինք, չթողեցին: Առհասարակ ինչ է խոսել այդ անձնավորությունը՝ նշանակություն չունի»։ Շուշանյանը վարչապետին հրավիրեց Բաղրամյան պողոտա՝ երկխոսության․«Եթե այդպիսի տղամարդկություն ու խիզախություն ունի, թող գա այստեղ՝ խոսենք, թող գա, այդքան ժողովրդի առաջ կանգնի, հարթակից ասի՝ ժողովուրդ ջան, սուբսիդավորելու ենք, ու հիմնավորված է այս ամենը»։
Ցուցարարը նշեց, որ փորձելու են փոխել պայքարի մարտավարությունը. «Որովհետև, ինչպես հասկանում ենք, չեն ուզում ուշադրություն դարձրած լինել ու լրջության մակարդակը չեն ուզում հասկացած լինել, թե ինչքան ենք պատրաստ մնալ այստեղ. ես ասել եմ, որ անձամբ ես վերջին մարդն եմ լինելու, որ գնա այստեղից, ու ոչ թե գնալու եմ, այլ տանելու են, բոլորն էլ գնացած լինեն՝ ես այստեղ նստած եմ լինելու»։

Դիտվել է՝ 1975

Մեկնաբանություններ