Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մեր վերքը ոնց էլ թաքցնենք, ահավոր ցավ է պատճառում

Մեր վերքը ոնց էլ թաքցնենք, ահավոր ցավ է պատճառում
30.06.2015 | 10:44

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այսօր աշխարհում անարդարությունն ու անպատժելիությունը իշխող են դարձել: Մեր` եզդիներիս ցավն այնքան խոր է, որ նույնիսկ այդ մասին խոսելն ահավոր ցավ է պատճառում: Աշխարհը ԻՊ-ի հրեշների ոճրագործության առջև աչք չպետք է փակի, այն բոլորիս է սպառնում: Աշխարհի մեծամեծներ, կույր մի՛ ձևացեք, ժամն է, մոռացե՛ք ձեր շահի և նյութական շահագրգռության մասին և պարզ կտեսնեք ԻՊ-ի հրեշների դեմ միասնական պայքարի անհրաժեշտությունը: Այդքան անտարբեր մի եղեք մարդու իրավունքների, ժողովրդավարության և մարդկային լավագույն արժեքների խախտման նկատմամբ: Համոզված եմ` դուք ինչպես ցանկանաք, այդպես էլ կլինի: Ձեր գործունեությունը հստակ ապացուցում է ձեր դիրքորոշումը: Ցավալի է, դուք դեռևս լիարժեք չեք տեսնում, թե ձեր այդ քաղաքականությունն ուր է տանում և ինչով կվերջանա: Ընտրեք հստակ դիրքորոշում և աշխարհը կարճ ժամանակում փրկեք ԻՊ-ի հրեշներից: Հրաժարվեք ձեր երկակի ստանդարտների վարքականոններից, հարկավոր է լրջորեն պայքարել ԻՊ-ի հրեշների դեմ, որոնք վտանգ են ամբողջ աշխարհի համար: Իրաքի Հանրապետության պառլամենտի անդամ, եզդուհի Վիան Դախիլը ցավով տեղեկացնում է, որ ԻՊ-ի հրեշների ոճրագործություններն ու եզդիական տարածքի վերջնական ազատագրման ձգձգումը այսօր ստիպում են եզդիներին արտագաղթել, օրական շուրջ 3000 եզդի արտագաղթում է: Երբ ինքնաթիռը օդ է բարձրանում, նրանք անմիջապես կապում են ամրագոտիները և պատրաստվում դիմակայելու վտանգին, իսկ այսօր ամբողջ մոլորակին «աղետ» է սպառնում։ Ռեալ գործելու համար դեռ ժամանակ կա։
Մի՞թե չի եկել արդար հատուցման ժամը: Մի հավատացեք տարբեր մարգարեացողներին, մեզ բոլորիս, մեր ընդհանուր տանը ահավոր վտանգ է սպառնում։


Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ
խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ