ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայտնի են «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնի մրցանակակիրները

Հայտնի են «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնի մրցանակակիրները
19.07.2015 | 02:50

«Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնը ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:

Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» 1-ին մրցանակի արժանացան Սիռո Գեռայ «Օձի գրկում» (ռեժ.՝, Կոլումբիա), Կիմ Դե-հուանի «Ձմռան վերջը» (Հարավային Կորեա) ֆիլմերը:
Ժյուրիի հատուկ մրցանակ շնորհվեց Խայրո Բուստամանտեի «Իշկանուլ» (Գվատեմալա/Ֆրանսիա) ֆիլմին:
«Միջազգային վավերագրական մրցույթ» անվանակարգում 1-ին մրցանակի արժանացավ Սիմոնե Ռապիզարդա Կազանովայի «Իմաստի ստեղծումը» (Կանադա/Իտալիա), 2-րդ մրցանակի Ժան-Գաբրիել Պերիոյի «Գերմանական երիտասարդություն» (Ֆրանսիա/Գերմանիա/Շվեյցարիա) ֆիլմը:
«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Ոսկե ծիրան» հանձնվեց Պատրիկ Ֆոլռաթի «Ամեն ինչ լավ կլինի» (Գերմանիա/Ավստրիա) ֆիլմին, «Արծաթե ծիրան»` Դավուդ Խայամի «Չելլե» (Մեծ Բրիտանիա) ֆիլմին: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց Ֆարհադ Ղոլամիի «Ամեն ինչ՝ վաճառքի» (Իրան) ֆիլմին:
«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար 1-ին մրցանակ շնորհվեց Արման Երիցյանի «Մեկ, երկու, երեք» (Հայաստան/Գերմանիա/Նորվեգիա) ֆիլմին: 2-րդ մրցանակ` Աննա Գորոյանի «Բժիշկը» (Ռուսաստան) կարճամետրաժ խաղարկային ֆիլմին: Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակիի արժանացավ Գագիկ Մադոյանի «Ճանապարհ» (Հայաստան) ֆիլմը:
Արամ Շահբազյանին` «Մոսկվիչ, իմ սեր» (Հայաստան/Ֆրանսիա/Ռուսաստան) ֆիլմը արժանացավ Ֆիպրես մրցանակին, Էկումենիկ ժյուրին նույնպես մրցանակ շնորհեց «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմին: Խրախուսական մրցանակի արժանացավ Քաան Մյուժդեջիի «Սիվաս» (Թուրքիա/Գերմանիա) ֆիլմը:
Այս տարի առաջին անգամ հանձնվեց նաև նոր՝ Հանդիսատեսի Համակրանք մրցանակը, որն ստացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդը՝ իր «Սրբարան», (Գերմանիա) ֆիլմի համար:
«Հայկական համայնապատկեր»-ում խաղարկային ֆիլմի համար մրցանակ չշնորհվեց: Հայ ռեժիսորներին խորհուրդ տվեցին ավելի մեծ ուշադրություն դարձնել պատումի վրա: Փոխարենը բանավոր համաձայնություն կնքվեց փառատոնի պատվավոր հյուրի` համաշխարհային աստղ Նաստասյա Կինսկիի հետ:

Գագիկ Մադոյանը (ով, ի դեպ, փառատոնին ներկայացրել էր իր առաջին ֆիլմը) մրցանակն իրեն հանձնող գերմանացի դերասանուհուն հարցրեց` կհամաձայնի՞ նկարահանվել իր ֆիլմում: Պատասխանը դրական էր` այո:
«Ոսկե ծիրան»-ը փակվեց Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիլմի ցուցադրությամբ:

Նաստասյա Կինսկիի զգեստի մոդելավորողն է Վահան Խաչատրյանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ