ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Գեներալական» վերանորոգում

«Գեներալական» վերանորոգում
02.09.2015 | 16:07

Հայաստանի օրենսդիր մարմինը պատրաստվում է աշնանային նստաշրջանի մեկնարկին: ԱԺ-ում վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Սա, թերևս, բնական է, բայց առավել քան տարօրինակ է, որ «գեներալական» վերանորոգում է ընթանում գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակում: Խորհրդարանի տեխնիկական անձնակազմը լծվել է նրա սենյակը «եվրոպական» չափանիշներին համապատասխանեցնելու գործին:
Տարօրինակն այն է, որ միայն կոճակ սեղմելու համար ԱԺ ժամանող գեներալը, որ մեկ ժամ հազիվ է մնում «գործի» վայրում, պարզվում է՝ ցանկանում է խիստ հարմարավետ պայմաններում անցկացնել այդ ժամանակահատվածը: Այս ամենի զավեշտն ու ողբերգությունն այն է, որ օրնիբուն աշխատող որոշ պատգամավորներ տարիներ շարունակ նույն պայմաններում են աշխատում, իսկ ընդամենը մի քանի րոպեով խորհրդարան եկած պատգամավորը տարին մեկ թարմացնում է իր «կեցավայրը»: Հանուն ինչի՞: Փողի ավելցո՞ւկ է: Ամոթն էլ է լավ բան, չնայած խորհրդարանի պատգամավորների մի ստվար մասի կենցաղը դիտարկելով, այս բառը վաղուց կորցրել է իր իրական նշանակությունը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ